Հայկական նրբահամ գինիներն իրենց մեջ ունեն այն ամենը, ինչ կարող ես զգալ, բայց չես կարող արտահայտել խոսքերով
Շառլ Ազնավուր


Մեր մասին
Պտղնի գինու գործարանը հիմնվել է 1996 թվականին Հայաստանի փոքրիկ գյուղերից մեկում՝ Պտղնիում: Մինչև 2000-ականներն ընկերությունը զբաղվում էր ցորենի օղու արտադրությամբ, որից հետո սկսվեց խաղողի ընդունումն ու գինու արտադրությունը:

Հուշանվեր
2003 թվականին հիմնվեց դեկորատիվ շշերի արտադրությունը:
Ներկա պահին գործարանն արտադրում է ավելի քան 40 տեսակ հուշանվերային շշեր հատուկ պատվերների համար: Մենք ունենք մեր ամուր տեղը շուկայում նռան հուշանվերներային մեր գինիներով, որոնք գործարանի հիմնական ապրանքանիշն են:

ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
2016 թվականին ընկերությունը 20-ամյակի կապակցությամբ նախատեսել է սկսել հայկական կոնյակի նոր, ժամանակակից արտադրություն և շշալցում: Արդեն 10 տարի է, ինչ գործարանն արտահանում է իր ապրանքանիշը այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հունաստանը, ԱՄՆ, Ռուսաստանը և Կիպրոսը: Գործարանի արտադրանքը տարբերվում է շուկայում իր ճաշակի, գնի և դիզայնի շնորհիվ:
ՄԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ
